News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետը գտնվում է Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Այս մասին ԱԺ-ի՝ սեպտեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նա հարց է ուղղել իշխանություններին այն մասին, թե ինչպես է երկիրը դուրս գալու իշխանության ներկայացուցիչների նման հայտարարությունների արդյունքում ստեղծված իրավիճակից, մանավանդ որ այդպիսի հայտարարությունները բազմաթիվ են:

«Ես պարզապես չեմ հասկանում, ինչպե՞ս ենք բոլորս, որպես երկիր, դուրս գալու ձեր արած հայտարարությունների տակից: Թե՞ գերիների մասին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ նրանք Խորհրդային Ադրբեջանի տարածքում են», - հայտարարել է Մամիջանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ