News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինը ինքնամեկուսացել է, քանի որ նախօրեին մեկ ամբողջ օր շփվել է COVID-19-ով հիվանդ աշխատակցի հետ: Այս մասին նախագահն ինքն է հայտարարել կառավարության անդամների եւ «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Արդեն գիտեք, որ ստիպված էի հետաձգել Տաջիկստան ուղեւորությունը, քանի որ իմ ամենամոտ շրջապատում մի քանի մարդ հիվանդացել է, եւ նրանցից մեկն աշխատում է ինձ շատ մոտ հեռավորության վրա: Նա պատվաստվել է, հակամարմինների տիտրերը պակասել են, եւ կրկին պատվաստվել է, ըստ երեւույթին, արդեն ուշ էր. ըստ իս՝ հիվանդացել է վերապատվաստումից երեք օր անց»:, - պարզաբանել է պետության ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ պատվաստումից հետո հակամարմինների դեռեւս բարձր տիտրեր ունի:

«Տեսնենք, թե ինչպես կլինի գործնականում, կյանքում: Հուսով եմ, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես պետք է լինի, եւ «Սպուտնիկ V»-ն ցույց կտա իր բարձր արդյունավետությունը իրական կյանքում COVID-19-ից պաշտպանվելու համար», - եզրափակել է նախագահը:

Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է անցյալ տարվա գարնանը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Հուլիսի վերջին պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը շարունակում է պահպանել նախազգուշական միջոցառումները նախագահի՝ մարդկանց հետ շփումների ժամանակ: Պուտինի հետ հանդիպումից առաջ նրա զրուցակիցներից ոմանք գուցե մանրակրկիտ փորձարկումների ենթարկվեն, իսկ որոշները` կարանտինի մեջ գտնվեն, ամեն բան կախված է իրավիճակից:

Պեսկովն ընդգծել է, որ դա չի խանգարում պետության ղեկավարին պահպանել իր աշխատանքային գրաֆիկի ինտենսիվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ