News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բոլոր նրանց, ովքեր զառանցում են, որ «եթե Արցախն այդքան սիրում եք, չդարձնեիք այն ամայի տարածք, զարգացնեիք», տեղեկացնեմ, որ 2014 թ. հուլիսին ռուսական РБК-ն անվանեց Արցախը «անդրկովկասյան վագր»՝ հաշվի առնելով հանրապետության արագ տնտեսական աճը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը։

«2015 թ. արդյունքներով Արցախի տնտեսական աճը կազմեց 9,1%, 2016-ին՝ 9,2%: Ընդ որում, 2007 թ. այդ ցուցանիշը կազմել է 8,8%՝ կտրուկ աճ արձանագրելով 2008-ին՝ հասնելով 14,3%-ի:

Ընդհանուր առմամբ, 2000 թ.-ից ի վեր Արցախի տնտեսական աճը միջինում կազմել է 10,5%, իսկ 2019 –ին՝ 10,3% (ՀՆԱ-ն՝ 713 մլն դոլար), ինչը լավագույն ցուցանիշներից էր չճանաչված պետությունների շարքում: Էլ չեմ խոսում ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծերի, ինչպես նաև Արցախի ինստիտուցիոնալ զարգացման օրինակելի դինամիկայի մասին:

Արցախի ամայացումն ու դրա ամպուտացիան Հայոց աշխարհից սկսվեց 2018-ի ընդգծված հակաարցախյան շարժումից, որը մինչ օրս որոշ թերուսներ «հեղափոխություն» են անվանում»,- գրել է Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ