News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հայկական քրիստոնեական մշակույթում կա մահացածի համար մեկ տարի սուգ պահելու ավանդույթ։ 44-օրյա պատերազմում Ղարաբաղում զոհվել է 5000 մարդ, բայց Հայաստանի իշխանություններն ասես այդ մասին տեղյակ չեն, եւ նրանք ամեն կերպ անտեսում են այս հանգամանքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 15-ին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, փորձագետ Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անկախության 30-ամյակին նվիրված մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն անցկացնելու մասին։

Փորձագետի կարծիքով՝ խոսք անգամ լինել չէր կարող մասշտաբային հանրային տոնական միջոցառումների անցկացման մասին։

«Դա արյան փառատոն է։ Պատկերացրեք վահանակներ, որոնց վրա  առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի զոհերի թվի մասին տվյալներ, ինչպես նաեւ մահացած քաղաքացիների տարիքն ու լուսանկարները, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն, իր հերթին, բացում է սեփական վահանակը, որտեղ ներկայացնում է տվյալներ ուսանողների մեջ զոհերի թվի մասին։ Սա իրոք փառատոն է, արյան խրախճանք»,- ընդգծեց Ղազարյանը՝ իշխանությունների նախաձեռնությունն անբարո անվանելով։

Նման պահվածքով, ինչպես կարծում է փորձագետը, Հայաստանը հերթական անգամ ծաղրի առարկա կդառնա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ