News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների խախտումների պատճառով ԱՄՆ կառավարությունը կսառեցնի 130 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնությունը Եգիպտոսին, հաղորդում է Politico թերթը:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի 130 մլն դոլարի ռազմական օգնությունը տրամադրել Եգիպտոսին միայն այն դեպքում, եթե երկրի կառավարությունը դրականորեն արձագանքի մարդու իրավունքների կոնկրետ պայմաններին: Միաժամանակ, պետքարտուղարը կարող է շրջանցել կառավարության օրենսդիր իշխանության այս պահանջը եւ օգնություն ուղարկել Կահիրե՝ ելնելով Վաշինգտոնի շահերից:

Պետքարտուղարության ներկայացուցիչնը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների եւ Եգիպտոսի առաջնորդները «կիսում են երկու երկրների միջեւ ամուր եւ արդյունավետ գործընկերության հանձնառությունը»:

Ըստ թերթի տվյալների՝ ԱՄՆ-ը տարեկան 1,3 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնություն է տրամադրում Եգիպտոսին: Սակայն, ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ, այդ գումարից 300 միլիոն դոլարը կարող է տրամադրվել միայն Եգիպտոսի կողմից մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք պայմանների պահպանման դեպքում:

Ամերիկացի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ այս տարի Կոնգրեսը նախատեսում է Կահիրեին վերը նշված 300 միլիոն դոլարից 170 միլիոն դոլարը ուղարկել, իսկ մնացած 130 միլիոն դոլարը պահել: Ընդ որում՝ 170 միլիոն դոլարը կարելի կլինի օգտագործել միայն որոշակի նպատակներով, որոնց թվում են՝ ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների անվտանգության ապահովումը եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ