News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կամ պետք է որոշում կայացնենք, ասենք՝ դե ժողովուրդն ասում է՝ թող սաղ երկիրը հանձնի, բայց մնա իշխանության, կամ աշխատենք ժողովրդի հետ, սկսենք մեր պայքարը, որպեսզի կարողանանք վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Հիմա մոդայիկ է  դարձել, որ ընդդիմությանը քննադատում են ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները, որը շատ դեպքերում արդարացված է, բայց նաեւ պետք է հասկանան մեր  վիճակը: Ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ ասի՝ իշխանություն, վեր կացեք գնացեք, որովհետեւ դուք վատն եք: Մենք պետք է ժողովրդի հետ աշխատենք հանդիպումներով, ելույթներով, խոսքերով, հարցազրույցներ տալով, բացատրելով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղանունների ադրբեջանական անվանումներն օգտագործելը բացատրել է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով, ըստ որի, այդ հատվածները Ադրբեջանի տարածքում են, Վանեցյանն ասաց. «Այդ օրենքը չկա: Դրանք ուղղակի հեքիաթներ են: Երբ որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է հայտնի հայտարարությունը, Ադրբեջանի զինուժը այդ հատվածից առնվազն 67-70 կմ հեռու են եղել: Հետո ասացին՝ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք այդ տարածքները»:

Հարցին, թե հնարավոր սահմանազատման ժամանակ ո՞ր քարտեզների վրա պետք է հիմնվել, Վանեցյանը պատասխանեց. «Նախ, եթե իրականացվում է սահմանազատում, սահմանագծում, պետք է ստեղծվի միջպետական հանձնաժողով: Բայց մենք ունենք Ադրբեջանի հետ թշնամական հարաբերություններ: Վրաստանի հետ մենք մոտ 30 տարի սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ ենք իրականացնում, բայց Վրաստանի հետ չունենք թշնամական հարաբերություններ: Իսկ Ադրբեջանը թշնամի պետություն է, որի հետ ունենք չավարտված պատերազմ, չլուծված հարցեր եւ Ադրբեջանն այսօր օգտագործելով մեր իշխանությունների թուլությունը, փորձում է  առանց խոսքի իրականացնել այդ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները»:

Վանեցյանը հավելեց, որ իրենք հիմա իշխանություններին հարց են տալիս, թե ո՞ր քարտեզն են հիմք ընդունում, երբ ասում են, որ այս կամ այն հատվածը ադրբեջանական է, սակայն պատասխան չեն ստանում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ