News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կան 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունները և դրանց վերաբերյալ 2010 թվականի ՍԴ որոշումը, որով կարմիր գծեր են  հաստատվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խոմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և հավելեց, որ ըստ ՍԴ արձանագարությամբ հաստատված դրույթի՝ փոխադարձ պարտավորություններն ունեն բացառապես երկկողմանի բնույթ և չեն կարող վերաբերել որևէ երրորդ կողմի, օրինակ՝ Ադրբեջանին:

Նա հիշեցրեց, որ դրանք չեն կարող մեկնաբանվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և ՀՀ անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին, որում խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ-ի հետևողական քայլերի մասին:

Աղվան Վարդանյանը հարցրեց, թե կառավարությանը կարո՞ղ է երաշխավորել, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դեպքում ՍԴ-ի հաստատած այդ կարմիր գծերից նահանջ չի արձանագրվելու:

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Աղվան Վարդանյանը պետք է գրավոր տա հարցը, քանի որ ԱԳ նախարարը բացակայում է: «Հայաստան» խմբակցության պատգամավորը ցանկացավ արձագանքել, իսկ ԱԺ նախագահը հայտարարեց, որ նման իրավունք նա չունի:

Տպել
Ամենաշատ