News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը կոնյակի գործարանների հետ պայմանավորվել է մեկ կիլոգրամը 130 դրամից ոչ ցածր գնով խաղողի մթերման վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

Նմանատիպ համաձայնություն, ըստ փոխվարչապետի, ձեռք է բերվել խոշոր գործարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Խոսքը խաղողի տեխնիկական սորտերի մասին է, որոնք օգտագործվում են կոնյակի արտադրության համար: Այս պայմանագրի արդյունքում մթերող ընկերությունները խոստացել են հայտարարություն տարածել: Բայց ամենակարեւորն այն է, որ մենք որոշեցինք չհետաձգել խնդիրները, որպեսզի մեկ տարի հետո դրանք էլ ավելի չխորանան: Մենք ֆերմերների եւ գործարանների ներկայացուցիչների մասնակցությամբ կձեւավորենք աշխատանքային խումբ, որը պարբերաբար կքննարկի ամբողջ արտադրական շղթայի խնդիրները եւ դրանց լուծման ուղիներ կփնտրի»,- ասաց Պապիկյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ կառավարությունը կշարունակի սուբսիդիաներ տրամադրել գինու եւ պահածոների գործարաններին, ինչպես նաեւ թարմ մրգեր եւ բանջարեղեն արտահանողներին` բերքի գնման սուբսիդիաների դիմաց: Այսպես, այսօր յուրաքանչյուր գործարանի համար վարկերը սուբսիդավորվում են մինչեւ 4 մլրդ դրամի չափով:

«Միջոցները հատկացվում են ոչ թե գործարանին, այլ անմիջապես այն ֆերմերներին, որոնց հետ ընկերությունը պայմանագրեր է կնքել: Այսպիսով, գործարանները հնարավորություն են ստանում բարենպաստ պայմաններով վճարել ֆերմերներին, եւ նրանք, իրենց հերթին, անմիջապես ստանում են այդ փողերը»,- ասաց փոխվարչապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ