News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարությունից ոչ մի արձագանք չկա 8 հազար բնակիչ ունեցող համայնքի հարցերին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը. նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ:

«Զանգերիս չեն պատասխանում, իրենք էլ բացարձակ չեն ուզում հաշվի առնել։ Այսինքն՝ արդյունահեղություն են ուզում սարքել, ծեծեն, ձերբակալեն, ոնց անում են Սյունիքում. ինչքան հերոս տղերք կա, սաղին կալանավորեցին։ Եթե նպատակն այն է, որ նորմալ հարց ունեցող մարդկանց կալանավորեն, էն մնացածն էլ իզուր ապրում են այստեղ։ Նշանակում է, որ անելիք չունենք այս սահմանին»,- ասաց համայնքապետը։

Ըստ Ավետյանի՝ ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում՝ սահմանին ինչ է կատարվում։

«Էն կրակոցներն էլ որ լինում էր, Գնել Սանոսյանը գալիս էր իմ գրասենյակի մոտ, ասում էի՝ բարձրանանք առաջ, ասում էր՝ շտապում եմ, պետք է հետ գնամ. էդ մա՞րդն է սահմանից խոսում, ինքն ո՞վ է, ինքը սահման գիտի՞։ Կառավարությունն ունի մեկ նպատակ՝ ցրել, ձերբակալել, ակտիվիստներին էլ կալանավորեն։ Այսքանից հետո գոնե մարզպետ գա, ասի՝ ժողովուրդ ջան ի՞նչ խնդիր ունեք»,- նշեց Ավետյանը։

Տպել
Ամենաշատ