«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները:

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։

Իրավական որոշակիության հիմնարար նորմերի անտեսման նմանատիպ դրսևորումներն անթույլատրելի են և վտանգում են պետականության հիմքերը։