News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հետընտրական շրջանում հաշտ չեմ ինքս ինձ հետ: Փորձում եմ տրամաբանել, մարսել,  հասկանալ` ի՞նչ տեղի ունեցավ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն` ժողովրդական ասացվածքը` «նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում», սխալ է: Մենք ոչ թե նույն գետն ենք մտել, այլ նույն ճահիճը, որն օրըստորե կլանում է:

Այսօր հայտնի «երգիծաբան» նախարարն ասում է` ի՞նչն է վատ, ամեն օր հաց ենք ուտում, քնում, արթնանում... Երևի պետք է շնորհակալ լինենք, որ լուսաբացին արևը դուրս է գալիս, երեկոյան` մայր մտնում: Արժանի՞ ենք այսպիսի ղեկավարություն ունենալ: Իհարկե արժանի ենք: Բողոքու՞մ եք: Մի´ բողոքեք: Ձեր ընտրության կամ անտարբերության արդյունքն է:

2018-ի ընտրություններից հետո ընկալելի էր, չգիտեիք` ինչի հետ եք բախվում: Այժմ ինչի՞ց եք բողոքում: Լավ, ո՞րն է լինելու եզրագիծը, ի՞նչն է սթափեցնելու...»։

Տպել
Ամենաշատ