News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անվտանգության ճգնաժամը Հայաստանում դեռեւս հաղթահարված չէ։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ սեպտեմբերի 17-ին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Իսկ շաբաթվա գլխավոր թեման, փոխնախագահի խոսքով, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրումն է։

«Չնայած մենք կառավարության հետ ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը օրերս գա Ազգային ժողով եւ մասնակցի այս թեմայի քննարկմանը, բայց նախատեսված հանդիպումն այդպես էլ չկայացավ»,- նշեց Սաղաթելյանը։

Ընդդիմադրի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն սպասարկել եւ պաշտպանել հայ ժողովրդի, ընդհանուր առմամբ երկրի շահերը։

«Բարդագույն իրավիճակում հարցը լուծելու փոխարեն նրանք այդ տարածքները հայտարարում են ադրբեջանական, ինչը, մեր կարծիքով, պետական դավաճանության դասական օրինակ է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ