News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Այո, խորհրդարանի բոլոր պատգամավորները պարգեւավճարներ են ստացել։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 17-ին, ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

Սակայն, նրա խոսքով, պարգեւավճար ստացել են ոչ միայն պատգամավորները, այլեւ խորհրդարանի ամբողջ ապարատը։ Պարգեւավճարների չափը տատանվում է՝ կախված զբաղեցրած պաշտոնից։

«Նրանք ստացել են խորհրդանշական գումարներ պարգեւավճարի տեսքով, եւ դա պայմանավորված է Հայաստանի Անկախության օրվա տոնով։ Բայց պարգեւավճարներ ստացել են ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները, այլեւ ամբողջ պետապարատի ծառայողները»,- նշեց Տիգրանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ