News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան շտապ հետ է կանչել ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից իր դեսպաններին խորհրդատվությունների համար՝ կապված Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության գործընկերության ստեղծման հայտարարության եւ Փարիզի հետ սուզանավերի մատակարարման՝ Կանբերայի պայմանագրի չեղարկման հետ, հաղորդել է AFP-ն:

«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ցուցումով կարգադրել եմ անհապաղ Փարիզ ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից մեր դեսպանների հետ կանչել խորհրդակցությունների համար: Այս որոշումը պայմանավորված է սեպտեմբերի 15-ին Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի հայտարարությունների բացառիկ լրջությամբ», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Սա անընդունելի պահվածք է դաշնակիցների եւ գործընկերների հետ հարաբերություններում, դրա հետեւանքներն ազդում են հենց դաշինքների, գործընկերության կոնցեպտների եւ Եվրոպայի համար Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նշանակության վրա», - նշել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ