News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող Հայաստանի բանկերից մեկի մասնաճյուղի ազդանշանային ահազանգը միացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողները։ Ոստիկաններն ու պարեկները նշված բանկի պատուհանը հայտնաբերել են կոտրված և նկատել են, որ ներսում տղամարդ կա։ 

Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ տղամարդուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ոստիկանների ուղեկցությամբ այդ տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է. նա 31-ամյա Ստանիսլավ Կ-ն է, ով Հայաստան է ժամանել 2 օր առաջ, և երբ ոստիկանները տագնապային ազդանշանը լսելուց հետո ժամանել են դեպքի վայր, նրան հայտնաբերել են բանկի ներսում՝ սրահում, նստած։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Ամենաշատ