News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի դիմաց կրկին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն են՝ վաղն Անկախության 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումները չեղյալ հայտարարելու պահանջով:

Նախորդող օրերին զոհված զինծառայողների տասնյակ հարազատներ, իրենց դժգոհությունն արտահայտելով այդ օրը Հանրապետության հրապարակում համերգ կազմակերպելու կառավարության որոշման առնչությամբ, հավաքվել էին նույն տեղում՝ պահանջելով կառավարությունից հարգել իրենց նահատակված զավակների հիշատակն ու չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել տոնական միջոցառումները:

Կառավարության դիմաց օրերս իրենց բողոքն արտահայտող հարազատների հետ հանդիպել էր վարչապետի օգնականը: Նաիրի Սարգյանը, լսելով զոհվածների հարազատների պահանջներն ու դրանց հիմնավորումները, հայտնել էր, որ Անկախության հոբելյանական տարեդարձ է այս տարի՝ 30-ամյակը, այդ պատճառով էլ կառավարությունում որոշել են անպայման նշել տոնը: Նա վստահեցրել էր, որ բոլոր միջոցառումների կազմակերպման դեպքում հաշվի են առել առկա իրավիճակը՝ պնդելով, որ թե՛ համերգը, թե՛ մնացած միջոցառումներն անպայման դուր են գալու հարազատներին:

Մինչ այդ քաղաքացիների ու բազմաթիվ ծնողների մոտ զայրույթ էր առաջացրել վարչապետի այն հայտարարությունը, թե սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «գունագեղ տոնակատարություն» է անցկացվելու, եւ նման ձևակերպում տալու համար օրեր անց խորհրդարանում ներողություն էր խնդրել:

Համերգային ծրագրի կազմակերպման դեմ սեպտեմբերի 18-ին մի խումբ քաղաքացիներ մայրաքաղաքում բողոքի ակցիա էին անցկացրել, որն ավարտվել էր ոստիկանության կողմից հավաքը ցրելով ու տասնյակ քաղաքացիների բերման ենթարկմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ