News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի, սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Պետությունների ղեկավարներն ընդգծել են «Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունների հաջող զարգացումը, ինչպես նաեւ քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»:

«Զրույցի ընթացքում Պուտինը եւ Ալիեւը վստահություն հայտնեցին, որ նորընտիր Պետդումայի եւ Ադրբեջանի Միլի մեջլիսի միջեւ բարեկամության ու համագործակցության ավանդական հարաբերությունները կշարունակվեն նաեւ ապագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահ Իլհամ Ալիեւը նաեւ ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը իր երախտագիտությունն է հայտնել ցավակցության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ