News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը հույս ունի «Թալիբան»-ի հետ հումանիտար օգնության փոխգործակցության միջոցով նաեւ այլ հարցեր լուծել, լրագրողներին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

«Աֆղանստանում ՄԱԿ-ի հիմնական խնդիրը թալիբների հետ համագործակցելն է եւ հումանիտար օգնության մատակարարում իրականացնելը»,- ասել է նա։

«Կարծում եմ, որ սա հենց այն հնարավորությունն է, որը մեզ վերը նշված հարցերի վրա դրական ազդեցություն ունենալու լծակներ կտա»,- հավելել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Օգոստոսի 15-ին «Թալիբան»-ը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում, երբ առանց մարտի մտել է Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Հանին հեռացել է հանրապետությունից: Սեպտեմբերի 7-ին թալիբները հայտարարել են ժամանակավոր կառավարության կազմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ը մարդկությանը մեղադրել է վնասակար վառելիքներից չափազանց մեծ կախվածության մեջ
15 խոշոր երկրներից շատերի իշխանությունները շարունակում են աջակցել մոլորակի համար վտանգավոր էներգիայի աղբյուրների նախագծերին...
Աֆրիկայի ավելի քան 100 միլիոն ծայրահեղ աղքատ մարդիկ վտանգված են կլիմայի փոփոխության արագացման պատճառով
«Ենթադրվում է, որ մինչեւ 2030 թ. մինչեւ 118 միլիոն ծայրահեղ աղքատ մարդիկ Աֆրիկայում ենթարկվելու են երաշտի, ջրհեղեղների եւ ծայրահեղ շոգի, եթե արձագանքի համարժեք միջոցներ չձեռնարկվեն», - ասել է Աֆրիկյան միության գյուղական տնտեսության եւ գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Խոսեֆա Լեոնել Կորեյա Սակոն…
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ԿԱՀ-ում բոլոր կողմերին կոչ է արել աջակցել հրադադարին
Գուտերեշը նաեւ կոչ է արել վերսկսել խաղաղության եւ հաշտության 2019թ․ քաղաքական համաձայնագիրը․․․
Գուտերեշը հայտարարել է, որ մարդկության 40 տոկոսը չի կարող իրեն առողջ սննդակարգ թույլ տալ
Դա 3 միլիարդ մարդ է...
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ԱՄՆ-ին ընտրել է Մարդու իրավունքների խորհրդի կազմում
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ԱՄՆ-ին ընտրել է Մարդու իրավունքների խորհրդի կազմում՝ ավելի քան երեք տարի անց այն բանից, երբ Թրամփի վարչակազմը դուրս եկավ դրա կազմից․․․
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համաձայնել է Աֆղանստանի հարցով հատուկ զեկուցող նշանակել
Եվրամիության ներկայացրած բանաձեւին կողմ է քվեարկել 28 պետություն, դեմ՝ 5, այդ թվում՝ Չինաստանը, Պակիստանը եւ Ռուսաստանը․․․
Ամենաշատ