News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայիթիի վարչապետ Արիել Անրիի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին գտնվող հայիթցի միգրանտների՝ հայրենիք վերադառնալու հարցը, այս մասին հաղորդվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

Փաստաթղթից հետեւում է, որ Բլինքենը եւ Անրին խոսել են «Միացյալ Նահանգների հարավային սահմանին հայիթցի միգրանտներին հայրենադարձելու գործում համագործակցության մասին»: Նրանք նաեւ «նշել են, որ ԱՄՆ-ն եւ Հայիթին կիսում են մտահոգությունները Հայիթիի քաղաքացիների անվտանգության վերաբերյալ եւ քննարկել են անօրինական միգրացիայի հետ կապված սպառնալիքները»: «Պետքարտուղար Բլինքենն իր երախտագիտությունն է հայտնել Հայիթիի կառավարությանը՝ Հայիթիի քաղաքացիներին արագ եւ ապահով հայրենադարձելու գործում աջակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Փրայսը պարզաբանել է, որ զրույցի ընթացքում հարցեր են բարձրացվել Հայիթիի Հանրապետությունում «ազատ եւ արդար ընտրությունների» նախապատրաստման վերաբերյալ: Բլինքենը նաեւ նշել է «Հայիթիի նախագահ Ժովնել Մոիզի սպանության գործի բազմակողմանի հետաքննություն անցկացնելու» եւ մեղավորներին պատժելու կարեւորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ