News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանին կազմակերպված պարտության մատնած թշնամի ուժերը փորձում են ավարտին հասցնել մեր Երկիրը ինքնիշխանությունից զրկելու գործընթացը: Այս մասին ասված է «Ազգային օրակարգ» կուսակցության տարածած հայտարարությունում՝ նվիրված Անկախության 30-ամյակին:

«Երեսուն տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված Հանրաքվեի միջոցով Հայությունը վերականգնեց իր անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Հանրապետությունը ներկայիս Հայաստանի տարածքում։ Անկախության վերականգնումը նշանավորվեց նաև Հայության կողմից Հայոց աշխարհի մի երկրամասի՝ Արցախի ազատագրման և Հայրենիքի հետ վերամիավորման համար մղվող կենսական պայքարով։

Ի հեճուկս շրջափակմանը, զենքի ու զինամթերքի պակասին, Հայ ժողովրդի հայրենիքաբնակ հատվածի ամենօրյա զրկանքներին՝ Հայությունը կարողացավ իր ոգու և բազկի ուժով ջախջախել թշնամուն ու սկիզբ դնել Հայրենազրկման հետևանքների վերացմանը։ Սակայն, տարած ռազմական փառահեղ հաղթանակով հանդերձ, 1994 թվականին Հայաստանի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությունը համաձայնվեց՝ Բիշքեկյան հայտնի արձանագրություններում ներառել պետական և ազգային շահերի տեսանկյունից կրավորական ու ոչ միարժեք դրույթներ։ Իսկ 1995 թվականի Ազգային ժողովի խայտառակ ընտրություններից սկսած մեր անկախ պետականության հետագա տարիները առանձնացան հակահայ իշխանական համակարգի ձևավորմամբ և ամրապնդմամբ։

Ի վերջո, 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանին կազմակերպված պարտության մատնած թշնամի ուժերը փորձում են ավարտին հասցնել մեր Երկիրը ինքնիշխանությունից զրկելու գործընթացը, ինչը յուրաքանչյուր գիտակից ու նվիրյալ Հային պետք է ստիպի լծվել Հայոց պետական անկախության վերանվաճման անհաշտ պայքարին։

Այսօր հենց սա է այն խորհուրդը, ինչով պետք է ուղղորդվել և նշել Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը»,- ասված է հայտարարությունում։

Տպել
Ամենաշատ