News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ով սեպտեմբերի 14-ից գտնվում էր Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում, չորեքշաբթի դուրս է գրվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Mladá fronta DNES-ը:

Զեմանը հիվանդանոցից գնացել է Պրահայի մերձակայքում գտնվող իր բնակավայր՝ Լանա պալատ: Այնտեղ նա չորեքշաբթի կեսօրին երեք հանդիպում կունենա հանրապետության կառավարության եւ խորհրդարանական ընդդիմության անդամների հետ:

Նախագահը հիվանդանոցում մնացել է ութ օր: Այնտեղ, ըստ բժիշկների, նա ջրազրկման եւ թեթեւ հոգնածության պատճառով էր: Սա նրա ամենաերկար հոսպիտալացումն էր պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում: Նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը սեպտեմբերի 16-ին տեղեկացրել էր, որ բժիշկները Զեմանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերել:

76 -ամյա Զեմանը տառապում էր ոտքերի նեւրոպաթիայից: Հիվանդության պատճառով նա վերջերս սկսել էր սայլակով տեղաշարժվել: Նախագահը դժգոհում է վատ լսողությունից եւ արյան ցածր ճնշումից: Ընդ որում, նա ավելի վաղ այցելել էր բժիշկների շաքարային դիաբետի գանգատով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ