News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինը շատ համբերատար է եւ զուսպ: Հենց այս հատկություններով է աչքի ընկնում որպես քաղաքական գործիչ: Այս մասին սեպտեմների 22-ին Երեւանի պետական ​​համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. հայ-ռուսական ժամանակակից ռազմավարական միության սպառնալիքները եւ մարտահրավերները» թեմայով բաց դասախոսության շրջանակներում խոսել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը՝ մեկնաբանելով Կրեմլի հնարավոր քայլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարություններից հետո:

Ըստ փորձագետի՝ թուրք առաջնորդը հաճախ է ելույթ ունենում, ընդ որում՝ բավականին էմոցիոնալ կերպով: «Եթե հետեւեք նրա ելույթների բնույթին եւ Թուրքիայի գործողությունների բնույթին առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ակնհայտ կդառնա, որ նա շատ է հիշեցնում Բաքվի ներկայացուցիչներին՝ հատկապես կտրուկ խոսքերի եւ հաճախ զուսպ գործողությունների զուգորդմամբ», - նկատել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման, այդ թվում` «անեքսիայի ենթարկված» Ղրիմի կարեւորության մասին, եւ կոչ արել ավելի շատ ջանքեր գործադրել «Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ