News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարության եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տարաձայնություն կա. ուրեմն Ծառուկյանին նեղացրել են, մի բան կա, որ էդ մարդը վերջին օրով կանգնել ու ասում է՝ խաղողը չի ընդունում, պատճառաբանելով, թե տարա ու տեղ չունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Ամասիա գյուղի խաղողագործ Մանուկ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու «Արարատ» կոնյակի գործարանը հրաժարվել է մթերել գյուղացիների խաղողը։

«Գարնանը պարոն Ծառուկյանն ասել է, որ մեր խաղողը մթերելու է, պարարտանյութ, դեղ, ամեն ինչ էլ տվել է, մի ամիս առջ գործարանը վերանորոգել են, իսկ տասն օր առաջ ասում են՝ չենք ընդունելու։ Եթե տեղ չունեին, ինչու էն ժամանակ չէին ասում»,– ասաց խաղողագործներից մեկը։

Արմավիրցի խաղողագործներն այսօր հանդիպել են Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել։ Ըստ խաղողագործների՝ փոխնախարարն առաջարկել է այլ գործարաններում մթերել իրենց խաղողը, ինչին դեմ են նրանք։ 

«Մեզ առաջարկում են, որ «Պռոշյան» գործարնում մթերենք մեր խաղողը, բայց դա մեզ ձեռք չի տալիս։  Այդ գործարանում խաղողը մթերում են 115 դրամ, եւ որակին չեն նայում։ Սուրեն Պապիկյանը երբ գնաց այդ գործարան, գինը դարձրին 130 դրամ, հիմա էդ գործարանի տնօրենը եկել, ասում է՝ ստորագրեք,  որ ձեր խաղողն անորակ է, այսինքն՝ ղազագիր է գրել տալիս, ու եթե չես ստորագրում, ասում է՝ գնա էստեղից, իսկ եթե ստորագրում ես, ուրեմն դա նշանակում է, որ խաղողիդ 10%-ը անորակ է։ Ասում է՝ խաղողի մեջ կորիզ կա, հանեք, ես դա ո՞նց հանեմ, չլսված բան է։ Ասում են տար Արտաշատ՝ «Պռոշյան» գործարան։ «Զիլի» վարորդի հետ խոսեցի, ասաց՝ պետք է 120 000 դրամ տաս, ես էլ ոնց տանեմ էդ գործարան»,– ասաց Մանուկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Նոր Ամասիա գյուղը 7 000 տոննա խաղող ունի մթերելու։ Իր բերքը 30–35 տոննա է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ