News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Իրանում հնագետների խումբը հայտնաբերել է Նուշաբեդ ստորգետնյա քաղաքը, գրում է Heritage Ware-ը։

Այն կառուցվել է Սասանյանների դարաշրջանում։ Սասանյանների պետությունը Իրանցիների թագավորության, նույն՝ Նոր պարսկական թագավորության կամ Երկրորդ պարսկական կայսրության պաշտոնական անվանումն է։ Դա անտիկ եւ միջնադարյան պետություն էր, որը գոյացել է արդի Իրաքի եւ Իրանի տարածքում պարթեւ Արշակունիների իշխանության անկման եւ Սասանյանների արքայատոհմի իշխանության գալու արդյունքում։ Գոյություն է ունեցել 224-651թթ.։

Ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել է փոքրիկ վերգետնյա քաղաքի տակ։ Պեղումների ժամանակ գտնվել են քաղաքի օկուպացման ապացույցներ, որը շարունակվել է մինչեւ Ղաջարների արքայատոհմը (իրանական այս արքայատոհմը կառավարել է 1795-1925թթ.։ Ղաջարների կառավարած պետությունը կոչվում է Ղաջարական Իրան)։ Այսպիսով, ստորգետնյա քաղաքը կարող էր գոյություն ունեցած լինել 200-500 տարի։

Գիտնականները գտել են Սասանյան, Իլհանյան եւ Սեֆյան ժամանակաշրջանների մարդկային մնացորդներ, կավե անոթներ եւ քարե գործիքներ։

Հետազոտողները գտել են երեք մակարդակ, որոնք հասնում են 16 մետր խորության, եւ թունելների ու խցերի բարդ ցանց։ Քաղաքը զբաղեցրել է 1,5 հա մակերես։ Մակարդակները միավորված են ուղղահայաց եւ հորիզոնական ջրանցքներով, հայտնաբերվել է օդափոխման համակարգ։ Քաղաք մտնել կարելի էր տներում, մզկիթում, Սիզան ամրոցում թաքնված նեղ ջրհորներով եւ վերգետնյա քաղաքի ջրանցքներով։

Քաղաքն այնքան լավ են թաքցրել, որ այն հայտնաբերել հաջողվել է միայն այն բանից հետո, երբ տեղի բնակիչներից մեկը գտել էր նրա թունելները իր բակում առու փորելիս։

Հնագետների վարկածով՝ Նուշաբեդը կառուցել են որպես թաքստոց զավթիչներից։ Թունելները բարդ լաբիրինթոսներ են, որոնք մոլորեցնում են չարամիտներին։ Ստորգետնյա քաղաքն ուներ ջրի աղբյուր, բնակիչները կարող էին գետնի տակ մնալ երկար ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ