News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, տարեց կնոջն ավազակությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:22-ին, գնացել է վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող տուն և նրա թույլտվությամբ մտել ներս: Տանը գտնվելու ընթացքում, տարեց կնոջը պատկանող գույքը հափշտակելու նպատակով, 44-ամյա տղամարդը հարձակվել է վերջինիս վրա և նախապես իր հետ վերցրած դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կզակին, պարանոցին ու մարմնի այլ հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև 44-ամյա տղամարդը հափշտակել է տարեց կնոջը պատկանող 60.000 ՀՀ դրամը և հեռացել:   

Բացի այդ, 44-ամյա տղամարդը  ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող՝ գործարանային արտադրության 2 հատ՝ 5,45մմ /5,45x39 և  9մմ /9x18 տրամաչափի փամփուշտ, դրանք ապօրինի պահել իր մոտ, որոնք հայտնաբերվել են  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված՝ նրա անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ