News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Yerevan.today-ը գրում է. «Նախօրեին մամուլը գրեց, որ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երեւանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային Ժողովը, այսինքն պետբյուջեն: Մասնավորապես, բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթեւոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Նարեկ Ղահրամանյանը:

Այս ցանկից յուրաքանչյուր պատգամավոր որպես աշխատավարձ, պետությունից ստանում է 661 հազար 400 դրամ աշխատավարձ, որպես գործուղումների ծախս՝ 250 000 դրամ, անցած ամսվա համար պետությունը նաեւ պարգեւավճար է փոխանցել՝  381 420 դրամ, եւ պարզվում է, բնակվարձի համար էլ փոխհատուցում է վճարվում՝ 100 000-ական ՀՀ դրամ: Ստացվում է, որ ամսական այս պատգամավորները ստացան՝ մոտ 1 միլիոն 400 հազար դրամ։

Առաջարկում ենք ծանոթանալ իշխանական այս պատգամավորների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերին:

Այսպես, Վահե Ղալումյանը 2020 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ որպես սեփականություն ունի 4 հողամաս Տավուշի մարզում, երկու բեռնատար ավտոմեքենա, իսկ տարվա վերջում դրամական միջոցները կազմել են 326,036 ՀՀ դրամ:

ՔՊ մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2020 թվականի վերջում ունեցել է 2,031,618 ՀՀ դրամ:

Հովիկ Աղազարյանն ունի սեփական հողատարածք Արարատի մարզում, իսկ դրամական միջոցները կազմում են 4,000,000 ՀՀ դրամ:       

Կնյազ Հասանովն ունի բնակարան Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքում, VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, իսկ դրամական միջոցները նշված չեն:

Մաթեւոս Ասատրյանը ունի հինգ հողամաս, ավտոտնակ եւ նորակառույց տուն Արագածոտնի մարզում՝ Ապարան քաղաքում, բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց UAZ,  մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց TOYOTA մակնիշի, իսկ դրամական միջոցները տարվա ավարտին կազմել են 1,500,000 ՀՀ դրամ:

Արփի Դավոյանի դրամնական միջոցները կազմում են 2,832,817.00 ՀՀ դրամ:

Լիլիթ Ստեփանյանը հայտարարագրել է  500,000 ՀՀ դրամ:

Արեն Մկրտչյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MAZDA մակնիշի,  650,000 ՀՀ դրամ կանխիկ եւ 186,300 դրամ անկանխիկ միջոցներ: Արեն Մկրտչյանը նաեւ ավանդ ունի բանկում 2,000,000 դրամի չափով:

Սերգեյ Մովսիսյանն ունի երկու հողամաս Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ մակնիշի եւ 4,000,000 ՀՀ դրամ:

Նարեկ Ղահրամանյանն էլ ունի հողամաս Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց AUDI մակնիշի, 500,000 դրամ անկանխիկ եւ 3,000,000 կանխիկ դրամական միջոցներ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ իմքայլականների վերջին որոշումով էլ պատգամավորին պատգամավորական ծախսերի համար հատկացվում է ամսական 250 հազար դրամ: Բացի այդ, ամեն ամիս տրամադրվում են բենզինի կտրոններ, ինչպես նաեւ պարգեւավճարներ: Օրինակ օրեր առաջ Անկախության օրվա առթիվ տրամադրվել էր 381 420 դրամ պարգեւավճար:

Ստացվում է, որ ժողովրդին ծառայելու համար իշխանության եկած պատգամավորներին, որոնցից շատերի դեպքում ԱԺ-ն առաջին աշխատատեղն էր, մոտավորապես 900 հազար դրամը ամսական չի բավարարում, նրանք դեռ ամսական 100 դրամ էլ վերցնում են բյուջեից բնակարանի վարձը վճարելու համար: Թե ինչքան է բարոյական՝ հետպատերազմական այս իրավիճակում, երբ հազարավոր ընտանիքներ անտուն են, կան բազմահազար վիրավորներ եւ սոցիալական խնդիրներ, վերցնել ամսական այդ գումարը, թողնենք ձեր դատողությանը»։

Տպել
Ամենաշատ