News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սահմանապահները բերման են ենթարկել 14 մեքսիկացի զինծառայողի Միացյալ Նահանգների հետ սահմանն ապօրինի հատելու համար, գրում է Reuters-ը:

Ինչպես գործակալությանը հայտնել են ԱՄՆ-ի Մաքսային եւ սահմանային հսկողության ծառայությունից (Customs and Border Protection, CBP), դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերի շրջանում, Տեխաս նահանգի Էլ Պասո շրջանում: CBP-ի հայտարարության համաձայն՝ մեքսիկական երկու զինվորական մեքենա է հատել սահմանն ու ներթափանցել ԱՄՆ-ի տարածք: ԱՄՆ սահմանապահները մի քանի ժամով բերման են ենթարկել ավտոմեքենաներում գտնվող 14 զինծառայողներին: Վերջիններիս խոսքով՝ նրանք սահմանը հատել են պատահաբար եւ չեն գիտակցել, որ գտնվում են ԱՄՆ-ում:

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է փոքր քանակությամբ մարիխուանա, որը նախատեսված չէր վաճառքի համար, այլ անձնական օգտագործման համար էր: Նա կենթարկվի վարչական պատասխանատվության: Reuters-ը չի պարզաբանում՝ արդյոք խոսքը վերաբերում է տուգանքին, թե այլ միջոցներին: Բերման ենթարկելու ժամանակ ուրիշ միջադեպեր տեղի չեն ունեցել, Մեքսիկայի ռազմական ղեկավարությունը տեղեկացվել է տեղի ունեցածի մասին:

Բոլոր 14 բերման ենթարկվածները, նրանց զենքն ու ավտոմեքենաները վերադարձվել են Մեքսիկա արդեն մի քանի ժամ անց, հաղորդում է Reuters-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ