News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը


Երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, որովհետեւ երկիրն աղետի բերած իշխանությունը շարունակում է մնալ իշխանության: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը:

«Այսօր մեր երկիրը վտանգի տակ է, Հայաստանին սպառնացող վտանգերը խորանում են, իսկ իշխանությունը դրանք ի վիճակի չէ չեզոքացնել: Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը: Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ այս իշխանությունն է, որի հեռացումն անհրաժեշտություն է, բայց քանի որ այսօր հիշատակի երթ է, թույլ տվեք այլ քաղաքական հարցերի չպատասխանեմ: Մենք այսօր եկել ենք ցույց տալու, որ կանգնած ենք, մեր երկրին տեր ենք»,-ասաց նա:

Սաղաթելյանը հաստատեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է երթին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի  հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների: Քաղաքական ելույթներ չեն լինելու:

Տպել
Ամենաշատ