News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ 

44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ոչ ընտրողական զինատեսակներ` մեծ վնաս հասցնելով տնտեսական ու քաղաքացիական ենթակառուցվածքներին և շրջակա միջավայրին։ Պատերազմի հետևանքով  հազարավոր մարդկանց կյանքեր են կորսվել, իսկ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն օկուպացվել է։ Հանցավոր եռադաշինքի ագրեսիան հաջողվել է կանգնեցնել միայն տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման շնորհիվ։

Սակայն անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ակնհայտ ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ կոպտորեն խախտելով բոլոր պայմանավորվածությունները, միջազգային իրավունքի նորմերն ու մարդասիրության սկզբունքները։

Առ այսօր Ադրբեջանում անմարդկային պայմաններում պահվում են բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ, որոնք ենթարկվում են կտտանքների և նվաստացուցիչ վերաբերմունքի։

Արցախի օկուպացված տարածքներում համակարգված կերպով իրականացվում է մշակութային ցեղասպանություն, հայկական պատմական ժառանգության ոչնչացում։

Պարբերաբար խախտվում է հրադադարը՝ հոգեբանական ճնշման և ահաբեկման միջոցով Արցախը հայաթափելու նպատակով։

Այսօր, առավել քան երբևէ, հաստատակամ ենք՝ ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը և ինքնուրույն որոշելու մեր քաղաքական ապագան՝ բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, Արցախի տարածքների դեօկուպացիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շարունակումը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ, տարբեր երկրների ու կառույցների հետ հարաբերությունների զարգացումը։

Բոլոր այս նպատակների արդյունավետ իրականացման գրավականը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը և իրատեսական ու պետականահեն արտաքին քաղաքականության վարումն է։

Այս վշտալի օրը մենք հպարտանում ենք հայրենիքի պաշտպանների քաջությամբ ու հերոսությամբ և հարգանքի տուրք մատուցում Արցախի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ