News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 24-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ընդունեց ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից, «Արտահանման վերահսկում և սահմանային անվտանգություն» ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Ռոսսիտցա Պետրովին և նույն ծրագրի երևանյան գրասենյակի աշխատակից Արմեն Թովմասյանին։

Ողջունելով հյուրերին՝ Վարդան Վարդանյանը կարևորեց ծրագրի շրջանակներում համագործակցությունը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվեցին Հայաստանի ոստիկանության և ծրագրի ղեկավարության միջև ստորագրված հուշագրի վերաբերյալ, ինչպես և ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվող աջակցության մասին հարցեր։ Խոսվեց տեխնիկական աջակցության և ոստիկանության աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասին, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։

Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին աջակցել ծրագրի իրականացմանն ու քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Տպել
Ամենաշատ