News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է աշխատի Եվրամիության հետ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը բարեփոխելու համար: «Մենք բարեփոխումների կարիք ունենք, այլ ոչ թե կործանման», - ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, փոխանցել է Reuters-ը:

Ըստ Դոմբրովսկիսի՝ ԱՀԿ-ի վիճակի անտեսումը կնշանակի բաց եւ արդար առեւտրի խթանման ամենակարեւոր գործիքներից մեկի կորուստ: Նրա խոսքով՝ սա ընտրություն է կարգուկանոնի եւ ջունգլիների օրենքի միջեւ:

Դոմբրովսկիսը նշել է, որ ԵՄ-ն կիսում է ԱՄՆ-ի մտահոգությունները ԱՀԿ-ի գործունեության վերաբերյալ, որը ներկայումս չի կարող լուծել արդյունաբերական լայնածավալ սուբսիդիաների, տեխնոլոգիաների հարկադիր փոխանցման եւ տնտեսության մեջ կառավարության ակտիվ մասնակցության խնդիրները, ասել է նա՝ պնդելով, որ բարեփոխումների գործընթացը պետք է սկսվի ԱՀԿ նախարարական համաժողովում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը:

ԵՄ-ն պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ ձկնորսության, առողջապահության, գյուղատնտեսության եւ կայունության սուբսիդիաների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ լուրջ քննարկումներ սկսելու համար: «Եթե մենք համերաշխ չգործենք, խաղադաշտը բաց կթողնենք ոչ շուկայական տնտեսություն ունեցող երկրների համար, որպեսզի նրանք գործեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում», - ասել է Դոմբրովսկիսը: «Կարծում եմ, որ ակտիվ մասնակցությամբ եւ համատեղ ղեկավարությամբ կարող ենք իսկապես աշխուժացնել ԱՀԿ-ն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ