News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ավելի քան հազար ռոբոտ կհամալրի Alibaba, Meituan եւ JD.com չինական հսկաների առաքման ծառայության աշխատակիցների ցանկերը հաջորդ տարվա ընթացքում, քանի որ համավարակը մեծացնում է անհպում ծառայությունների պահանջարկը, գրում է Reuters-ը:

Ղեկավարների խոսքով՝ 2022 թվականին ընկերությունները պատրաստվում են օգտագործել ավելի քան 2000 ռոբոտ, ինչը շուրջ չորս անգամ գերազանցում է ներկայիս ցուցանիշները:

Միլիոնավոր առաքիչներ շարունակում են առաքել ծանրոցներն ընդամենը 0,47 ԱՄՆ դոլարով, սակայն ընկերություններն ուսումնասիրում են դրոնների կամ անիվների վրա ռոբոտների օգտագործման հնարավորությունը դեռեւս 2013 թվականից աշխատուժի պակասի ֆոնին, որը խորացել է համավարակի պատճառով:

«Կորոնավիրուսի համավարակը դարձել է մեծ խթան ռոբոտների զարգացման համար»,-ասել է Meituan-ի գլխավոր գիտակաշխատող Սիա Խուասիան:

Սննդի առաքման ոլորտում հսկան մեկնարկել է ռոբոտների իր ծառայությունը 2020 թվականի փետրվարին, երբ Պեկինում գրանցվել էր վարակման բարձր մակարդակ:

JD.com-ը նույնպես առաջ է քաշել ռոբոտների ծառայության իր ծրագրերը:

Alibaba-ն ու JD.com-ը հայտարարել են, որ ռոբոտներ ստեղծելու արժեքը եղել է 38 662 ԱՄՆ դոլարով պակաս մեկ ռոբոտի դիմաց:

JD.com-ը, որտեղ աշխատում է շուրջ 200 ռոբոտ, պատրաստվում է 2021 թվականի վերջում ընդլայնվել մինչեւ 1000 միավորի:

Meituan-ը գնահատում է իր ռոբոտների արտադրության արժեքը շուրջ 400 000 յուան տարեկան՝ ի տարբերություն 2020 թվականի 600 000 յուանի: Սիայի խոսքով՝ Meituan ռոբոտը կարժենա շուրջ 200 000 յուան 2025 թվականին, երբ ոլորտում զանգվածաբար կօգտագործվի ավելի քան 10 000 միավոր այդպիսի ռոբոտ: Ներկայում Meituan-ն ունի շուրջ 100 ռոբոտ առաքիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ