News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները նկատել են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը զենք է կրում։ Դա հատկապես նկատել են քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ: Ինչից կամ ումից է վախեցած երբեմնի սիրված դերասան, այսօր իշխանություններից «տարանջատված» Մարությանը, մեզ պարզել չհաջողվեց․ նրա խոսնակը, սովորության համաձայն, գրավոր հարցում պահանջեց։

Սակայն Մարությանի մոտ վերջին շրջանում անվտանգության հետ կապված պարանոյիկ տրամադրությունների մասին խոսում են նաեւ նրա շրջապատում, օրինակ, որ նա հիմա կենտրոնի իր բնակարանում գրեթե չի բնակվում, տեղափոխվել է Ավան թաղամասի մեկ այլ բնակարան։ Մարությանը, ըստ էության, իրեն ապահով չի զգում առանց իշխանական թիմի։

Չնայած օրենքով քաղաքապետը ՊՊԾ պահպանության տակ գտնվող պաշտոնյա չի համարվում եւ չունի թիկնազոր, բայց կարող է դիմել եւ ստանալ պետության կողմից տրամադրվող թիկնապահ, եթե դրա անհրաժեշտությունը կա, եւ կոնկրետ վտանգ է առկա։ Հավանաբար, այդ հարցում էլ չի վստահում իշխանությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ