News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 01:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն  վարչական շրջան  տանող  հատվածում՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 36 PC 928 համարանիշի և Mercedes C200 մակնիշի 37 CP 796 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Բախման հետևանքով  սպիտակ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել մայթին:

Տպել
Ամենաշատ