News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթաժողովի շրջանակում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է պետական TRT Haber հեռուստաընկերությունը: Գագաթաժողովը նախատեսված է հոկտեմբերի 30-31-ը:

Էրդողանը վերջերս հայտարարել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններն անառողջ են՝ հավելելով, որ երկու երկրներն էլ պետք է «գլուխ հանեն» Անկարայի կողմից ռուսական С-400 պաշտպանական համակարգեր գնելու հետ կապված հարցերից:

«Երկու երկրներն էլ պետք է միասին աշխատեն որպես բարեկամներ, սակայն ներկայիս ուղղությունը որեւէ լավ բան չի խոստանում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ինքն ու նախագահ Բայդենը «ճիշտ չեն սկսել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ