
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Կոսովոյին եւ Սերբիային կոչ է անում լուծել վեճերը երկխոսության ճանապարհով, հաղորդում է AP-ը։
Նա ժամանել է Պրիշտինա, որպեսզի հանդիպում անցկացնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նա նշել է, որ կենսական կարեւորություն ունի Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը։
Անցած շաբաթ Կոսովայի կառավարությունը սահմանահատման կետեր հատուկ ոստիկական ուժեր է ուղարկել, որպեսզի նոր կանոններ մտցնի ավտոմեքենաներից սերբական համարանիշները հանելու համար։