Սեպտեմբերի 29-ին ոստիկանության ԱՎՎ Արարատի անձնագրային բաժանմունքից Արարատի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Լեռնիկ Հ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թ. հոկտեմբերի 15-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: