News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած միջոցառմանը ներկա է եղել նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մՄիջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, ՅՈՒԵՆՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն և Անրի Վերնոյի դուստր Սոֆի Մալաքյանը:

Իր ելույթում ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդներից է, նշանավոր արվեստագետ, ով, ամբողջությամբ ինտեգրված լինելով ֆրանսիական մշակույթին, հավատարիմ մնաց իր հայկական ինքնությանը: Նրա կինոժառանգության դերը համաշխարհային կինոարվեստում անգնահատելի է, իսկ բազմաժանր ստեղծագործություններն ու յուրօրինակ ռեժիսորական ոճը չեն ենթարկվում որևէ դասակարգման:

Վահրամ Դումանյանը  հավելել է, որ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված այս միջոցառումն ունի կարևորագույն նշանակություն ոչ միայն վաստակաշատ կինոգործչի հիշատակը վառ պահելու, այլև հանրությանը բարձրորակ արվեստը ներկայացնելու տեսանկյունից, և շնորհակալություն է հայտնել միջոցառման կայացման գործում ավանդ ունեցած բոլոր գործընկերներին:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան նշել է, որ ֆրանսիական արվեստն ու մշակույթը հարուստ են հայկական ծագմամբ արվեստագետների ավանդների շնորհիվ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Անրի Վերնոյի մասին կենսագրական ֆիլմը, և տեղի է ունեցել համերգ, որին զուգահեռ ցուցադրվել են Վերնոյի ֆիլմերի թվայնացված ազդագրերը:

Համերգի ընթացքում հնչել են Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունների կատարումները՝ Ժան-Կլոդ Պըտիի ղեկավարած ֆրանսիական «Pasdeloup» նվագախմբի կողմից, ինչպես նաև սոպրանո Լիաննա Ալեքսանյանը կատարել է «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ:

Տպել
Ամենաշատ