News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Չեխիայի ԱԳՆ ղեկավարի այցը նոր ազդակ կհաղորդի հարաբերություններին եւ հնարավորություն կտա վերագնահատել համագործակցության պոտենցիալը քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Երեւանում գտնվող Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յակուբ Կուլխանեկի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։

Նրա գնահատմամբ՝ հայ-չեխական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ հետաքրքրության, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների վրա։ Կողմերը կարեւոր նշանակություն են տալիս համագործակցությանը միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափով, որի հինգերորդ նիստը կկայանա Երեւանում հաջորդ ամիս, միջխորհրդարանական համագործակցությանը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել պոտենցիալի իրագործման համար առեւտրատնտեսական, ՏՏ, վերականգնվող էներգիայի, ջրային ռեսուրսների կառավարման, առողջապահության, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտներում։

Չեխիայի ԱԳՆ ղեկավարին ուղեկցում է չեխ գործարարների պատվիրակությունը, որը մասնակցում է Երեւանում տեղի ունեցող հայ-չեխական բիզնես-ֆորումին։ Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ կունենան։ «Համոզված եմ, որ դա արդյունք կտա»,- նշեց նախարարը։ Նա տեղեկացրեց, որ տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակություն Հայաստան-ԵՄ համագործակցության մասով, եւ «Արեւելյան գործընկերության» ձեւաչափում։

Իր հերթին, Յակուբ Կուլխանեկը կարծիք հայտնեց, որ ընդմիջումը հարաբերություններում, ինչը պայմանավորված էր համավարակով, ավարտվել է։ «Հայաստանը կարեւոր երկիր է Չեխիայի համար»,- ասաց նա՝ ողջունելով Հայաստանի առաջընթացը 2018 թվականից հետո։ Նրա խոսքով՝ երկրներն ունեն տնտեսությունում համագործակցության չիրացված պոտենցիալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ