News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 11 ձի անցել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածք։

Ձիերը պատկանում են Շուռնուխի բնակիչ Գրիգոր Դարբինյանին։

Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ձիերը սովոր են եղել այդ տարածքին, քանի որ նախկինում հենց այդտեղ է եղել իրենց արոտավայրը։

«Նախկինում, երբ դա մեր տարածքն էր, ձիերս միշտ այդտեղ են արածել, վերջերս ինչքան սովորեցնում էի ուրիշ տարածքին, անընդհատ ուզում էին անցնել։ Լրիվ մեծ ձիեր են, ձագ չկար, հղի էին։ Տասը մայր է, մեկը՝ որձ։ Հետքերից ենք հասկացել, որ անցել են, նաեւ բնակիչներն են տեսել։ Գյուղից վերեւ մի տուն կա, տան բնակիչն է տեսել, որ գիշերը ձիերն անցել են։ Հեռախոսահամարս չի ունեցել, որ զանգի, տեսել է, որ ման են գալիս, ասաց, որ ձիերը գիշերն անցել են հակառակորդի մոտ»,- պատմեց նա։

Շուռնուխցին ասաց, որ գյուղում արդեն 12 տարի ձի է պահում. «15 ձի ունեի։ Մնացածը կապած է եղել, չեն գնացել։ Ծնվածս օրվանից թուրք չեմ տեսել, Շուռնուխում եմ ապրել, այդ տարածքները մերն է եղել, ձիերն էլ սովոր են եղել։ 15 տարի է՝ ձի եմ պահում»։

Նա այդ մասին տեղեկացրել է ԱԱԾ սահմանապահներին. «Իրենք էլ ռուսներին են ասել, ռուսներին էլ ադրբեջանցիներն ասել են՝ ձի չի եկել։ 2 տասնյակից ավելի կովեր են գնացել իրենց մոտ, տվե՞լ են, միշտ էլ ասել են՝ մեր մոտ չի անցել, վերջ»։

Բնակիչը հավելեց, որ տարածքում հիմա մառախուղ է, այդ պատճառով հնարավոր չէ փնտրել ձիերին։ Դարբինյանը հույս ունի՝ գուցե չեն հասել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ