News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգրքի փոփոխությունները կվերացնեն արտոնություններն այն քաղաքացիների համար, ովքեր բնակարան են ձեռք բերում Երեւանի նորակառույց շենքերում: Այս մասին հոկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքով` նախագիծը վերաբերում է միայն նոր հիփոթեքային վարկերին եւ հետադարձ ուժ չի ունենա:

Այդպես, 2015 թվականին «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունն ընդունվեց, ինչը հետագայում ամրագրվեց Հարկային օրենսգրքում, համաձայն որի նոր շենքերի բնակարանների գնորդներին, ինչպես նաեւ նոր առանձնատների գնորդներին վերադարձնում էին եկամտահարկը հիփոթեքային վարկերի տոկոսների չափով: Օրինագիծն աճ է խթանել շինարարական ոլորտում:

«Արտոնության տարիների ընթացքում, հատկապես` վերջին երկու տարվա ընթացքում, կտրուկ աճել է ֆինանսավորման տեսքով պետական ​​օգնություն ստացող քաղաքացիների թիվը: Եթե ​​2015-2017 թվականներին ծրագրի շահառու էր դառնում տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019 թվականներին տարեկան աճը կազմում էր մոտ 2000 մարդ, իսկ 2020-ին` արդեն 5200: Այդ տարիների ընթացքում կտրուկ աճել է նաեւ եկամտահարկի չափը, որը պետբյուջեից վերադարձվում է մեր հայրենակիցներին: Եթե ​​2016-2017 թվականներին պետբյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 միլիարդ դրամ, ապա 2019-ին աճը կազմել է 3.3 միլիարդ դրամ, իսկ 2020-ին` 5.4 միլիարդ դրամ` այդպիսով հասնելով 13.3 միլիարդ դրամի»,- պարզաբանեց փոխնախարարը:

Իսկ այժմ, ըստ օրինագծի, հիպոթեքային վարկի դիմաց վճարված տոկոսների դիմաց հարկի նվազեցման վերադարձն աստիճանաբար կչեղարկվի, ճիշտ է` 6 ամիս ընդմիջումով: 2022 թվականի հուլիսի 1-ից փոփոխությունները կազդեն Երեւանի փոքր կենտրոնի վրա, 2023 թվականի հունվարի 1-ից` մեծ կենտրոնի, 2023 թվականի հուլիսի 1-ից` կենտրոնին հարող թաղամասերի, եւ 2025 թվականի հունվարի 1-ից` ամբողջ Երևանի վրա:

«Այնուամենայնիվ, պետությունը կշարունակի այս պրակտիկան մարզերում»,- շեշտեց Պողոսյանը:

Նա նաեւ նշեց, որ օրենքի գործելու ընթացքում մարզերին բաժին է ընկել բնակարանաշինության ընդամենը 7 տոկոսը, իսկ Երեւանին` 93 տոկոսը:

Ըստ փոխնախարարի` միանգամայն ակնհայտ է, որ կառուցապատողները ձգտում են առավելագույն ֆինանսական շահի, իսկ քանի որ շինարարական ծախսերը մարզային քաղաքում եւ Երևանի կենտրոնում գրեթե հավասար են, բացառությամբ հողի արժեքի, կառուցապատողը ձգտելու է կառուցել մայրաքաղաքի կենտրոնում` բնակարանները հնարավորինս թանկ վաճառելու համար:

Իսկ մայրաքաղաքի բնակարանային ֆոնդը թարմացնելու համար քնոր սխեմա է քննարկվում: Այդպես, կառուցապատողը քանդում է վթարային շենքը, դրա փոխարեն կառուցում նորը` ավելի շատ հարկերով, անվճար տեղավորում է դրա մեջ նախկին բնակիչներին, իսկ մնացած բնակարանները վաճառում է:
Այդուհանդերձ, ֆինանսների նախարարության նախաձեռնությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց պատգամավորների մոտ, այդ թվում` իշխող մեծամասնության ներկայացուցիչների:

Այդպես, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կրկին առաջարկեց եկամտահարկի վերադարձը պահել ուժի մեջ, բայց` միայն մինչեւ 25 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարանների համար: Այսինքն` միջին եւ միջինից ցածր բնակարանների արժեքի համար, որպեսզի արտոնությունն իրական սոցիալական բնույթ ունենա:

«Միեւնույն ժամանակ, մարզերում այս շեմը պետք է սահմանվի մինչեւ 35 մլն դրամի սահմաններում»,- ասաց խորհրդարանականը: Ընդ որում, նա դեմ չէ, որպեսզի փոփոխությունները տարածվեն Երեւանի փոքր կենտրոնի ու մեծ կենտրոնի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ