News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սա անհասկանալի գործարք է, կարծում եմ՝ շատ մարդիկ կան, որոնք նույնպես չեն հասկանում՝ ինչու  կատարվեց այս գործարքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից «Արդյունաբերական ընկերություն»-ը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը։

«Բայց ես պետք է ներողություն խնդրեմ ձեզնից, քանի որ դեռ շատ բաներ կան պարզելու, ես շատ չեմ կարող տարածվել այս հարցում, բայց խոսք եմ տալիս, որ երբ բոլոր կողմերը կարտահայտվեն եւ կհստակեցվի, թե սա ինչ նպատակ էր հետապնդում, ես անպայման կխոսեմ:

Իմ մոտ կա հստակ տպավորություն, որ նույն այս կառավարությունը, մեղմ ասած, գցել է թյուրիմացության մեջ  նույն ձուլարանների մասով, ներդրումների մասով: Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում անհնարին է կառուցել ձուլարան: Իհարկե, հնարավոր է, բայց ինչ հետեւանքներ դա կունենա, դա է հարցը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչպես է սեփականատերերի փոփոխություն եղել եւ ռուսական «Արդյունաբերական ընկերությունը» դարձել 60 տոկոսի սեփականատեր, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Երբ սեփականատեր ընկերությունն իր բաժնետոմսերն ուզում է վաճառել մեկ ուրիշին, մյուս բաժնետերերը դրանից տեղյակ չեն, նրանք դրա մասին իմանում են, երբ գործարքը ֆիքսվել է: Հիմա մի X ընկերություն վաճառել է Y-ին, այդ Y-ն էլ իր գնածից տոկոս է նվեր տվել կառավարությանը: Թե սա ինչ նպատակ է հետապնդում, շուտով կիմանանք»:

Նա նաեւ հավելեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքից ինքը հասկացել է, որ կառավարությանն անցած 15 տոկոսը ղեկավարում է հենց կառավարության աշխատակազմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ