News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրիտանացի պաշտոնյաները բանակցություններ են վարել Աֆղանստանի թալիբների հետ, որպեսզի կանխեն երկիրը «ահաբեկչության ինկուբատորի» վերածելը, հաղորդում է AP-ն:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության եւ զարգացման գրասենյակը հայտնել է, որ վարչապետի՝ Աֆղանստանի անցումային հարցերով բարձր ներկայացուցիչ Սայմոն Գասը եւ Աֆղանստանում Բրիտանիայի առաքելության Դոհայում գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Լոնգդենը այցելել են երկիր եւ հանդիպել «Թալիբան»-ի բարձրաստիճան անդամների հետ:

«Նրանք քննարկել են, թե ինչպես Մեծ Բրիտանիան կարող է օգնել Աֆղանստանին հաղթահարել հումանիտար ճգնաժամը, երկիրը ահաբեկչության ինկուբատորի վերածելը կանխելու կարեւորությունը եւ հետագա անվտանգ անցման անհրաժեշտությունը նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ երկրից: Նրանք բարձրացրել են նաեւ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի եւ կանանց ու աղջիկների իրավունքների հարցը: Կառավարությունը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի ապահով անցում կատարվի նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ, եւ պարտավորվում է աջակցել Աֆղանստանի ժողովրդին»,- ասել է բրիտանական կառավարության պաշտոնյան:

Բրիտանացի պաշտոնյաները հանդիպել են, մասնավորապես, արտգործնախարար Ամիր Խան Մութակիի եւ փոխվարչապետ Աբդուլ Հանի Բարադար Ախունդի եւ Աբդուլ Սալամ Հանաֆիի հետ:

«Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչը Twitter-ում գրել է․ «Հանդիպումը նվիրված էր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, Աֆղանստանի իսլամական էմիրության կողմից անվտանգության ապահովմանը նրանց համար, ովքեր օրինական են մուտք գործում երկիր»։

Աբդուլ Քահար Բալխին ասել է, թե բրիտանական պատվիրակությունը հայտարարել է, որ Բորիս Ջոնսոնը «ձգտում է շտկել հարաբերությունները Աֆղանստանի Իսլամական Էմիրության հետ՝ հաշվի առնելով գերակշռող հանգամանքները», իսկ աֆղանական կողմը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «պետք է դրական քայլեր նախաձեռնի հարաբերությունների եւ համագործակցության հարցում եւ կառուցողական երկխոսության նոր փուլ սկսի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ