News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Facebook-ի նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենը Սենատին հայտարարել է, որ Կոնգրեսը պետք է միջամտի իր նախկին գործատուի արտադրանքի ստեղծած «ճգնաժամի» լուծմանը, հայտնում է CNBC-ը:

Նրա խոսքով՝ Facebook-ի ալգորիթմը կարճ ժամանակահատվածում կարող է երիտասարդ օգտվողներին համեմատաբար անվնաս ինչ-որ բանից, օրինակ՝ առողջ սննդի բաղադրատոմսերից տանել դեպի անորեքսիան քարոզող բովանդակություն: Չնայած նա չի մեղադրել թոփ-մենեջերներին վնասակար ապրանքներ դիտավորյալ ստեղծելու համար, նա նշել է, որ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ի վերջո, պետք է պատասխանատու լինի իր բիզնեսի ազդեցության համար:

Հաուգենը ցուցմունքներ է տվել սպառողների իրավունքների պաշտպանության Սենատի առեւտրի ենթահանձնաժողովին:

«Ես տեսել եմ, որ Facebook-ը բազմիցս բախվել է սեփական շահույթի եւ մեր անվտանգության միջեւ հակասությունների»,- ասել է Հաուգենը: «Facebook-ը հետեւողականորեն լուծում էր այդ հակասությունները՝ հօգուտ սեփական շահի: Արդյունքը մի համակարգ է, որն ավելի է խորացնում պառակտումը, ծայրահեղականությունն ու բեւեռացումը, եւ խարխլում է աշխարհի հասարակությունները»:

Հաուգենը հայտարարել է, թե կարծում է, որ ինքը ճիշտ է վարվել՝ բացահայտումներ անելով, բայց գիտի, որ Facebook-ը կարող է օգտագործել իր հսկայական ռեսուրսները՝ իրեն «ոչնչացնելու» համար:

«Ես խոսեցի, քանի որ իմացա սարսափելի ճշմարտություն՝ Facebook-ից դուրս գրեթե ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Facebook-ի ներսում»,- ասել է Հաուգենը: «Ընկերության ղեկավարությունը պահում է կարեւոր տեղեկություններ հասարակության, ԱՄՆ կառավարության, բաժնետերերի եւ ամբողջ աշխարհի կառավարությունների մասին»:

Թեեւ օրենսդիրները կոչ են անում Facebook-ին հրաժարվել երեխաների համար Instagram-ի հարթակ ստեղծելու իր ծրագրերից, Հաուգենը սենատորներին ասել է, որ ինքն «անկեղծորեն կզարմանա», եթե Facebook-ը դադարեցնի արտադրանքի վրա աշխատանքը:

«Facebook-ը հասկանում է, որ եթե իրենք ցանկանում են շարունակել աճել, իրենց պետք է նոր օգտվողներ գտնել»,- ասել է Հաուգենը՝ հավելելով, որ դա նշանակում է երեխաների մեջ սովորություններ սերմանել: Հաուգենը Facebook-ին մեղադրել է, որ նա «շահույթի համար վճարում է մեր անվտանգությամբ, ներառյալ մեր երեխաների անվտանգությամբ»: Նա ասել է, որ Facebook-ը հնարավորություն ունի ավելի շատ անչափահաս երեխաներ գտնել հարթակում, նույնիսկ եթե նրանք ստում են իրենց տարիքի մասին:

Բացելով լսումները՝ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը Ցուկերբերգին կոչ է արել ներկայանալ հանձնաժողովին՝ ընկերության գործողությունները բացատրելու համար: Նա ընկերությանը անվանել է «բարոյապես սնանկ»` սեփական հետազոտողների առաջարկած բարեփոխումներից հրաժարվելու համար:

Հաուգենն ասել է, որ Ցուկերբերգի, որպես գործադիր տնօրենի եւ ընկերության բաժնետոմսերի մեծամասնությամբ քվեարկող հիմնադրի, հատուկ դիրքը նրան հաշվետու է դարձնում միայն իր առջեւ: Հաուգենի խոսքով՝ «նման միակողմանի վերահսկողության ներքո գտնվող այլ այդքան հզոր ընկերություններ չկան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ