News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է  Կովկասում տեղի ունեցող զարգացումները:

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը համաձայնեցնելու ենք Կովկասում իրադարձությունների զարգացման վերաբերյալ մեր դիրքորոշումները: Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի եւ կընդունի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունները», - Մոսկվա ժամանելուն պես լրագրողներին ասել է Ամիր Աբդոլլահիանը: «Ակնկալվում է, որ (Ռուսաստանը) նույնպես զգայուն կլինի ահաբեկիչների առկայության եւ տարածաշրջանում սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների նկատմամբ, ինչը որը դեմ է հանդես գալիս խաղաղությանը եւ անվտանգությանը»: «Հուսով ենք, որ այս ուղեւորությունը լուրջ առաջընթաց կլինի բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ Աֆղանստանում՝ կունենանք լուրջ բանակցություններ», - նշել է նա:

Հիշեցնենք, որ երկու նախարարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ