News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսել են բանակցել ազատ առեւտրի գոտու մասին մշտական ​​համաձայնագրի շուրջ: Այս մասին չորեքշաբթի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանն արդեն երկար ժամանակ փոխադարձ առեւտրի ազատականացման ժամանակավոր համաձայնագրի մասնակիցն է, եւ այժմ մենք արդեն սկսել ենք համաձայնության գալ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու լիարժեք մշտական ​​համաձայնագրի շուրջ: Այս գործընթացի օգուտները դրա բոլոր մասնակիցների համար ակնհայտ են»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ Մոսկվան դրական է գնահատում Իրանի փոխազդեցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ ԵԱՏՄ երկրների հետ: Այդպես, Ռուսաստանի Դաշնությունը ողջունել է ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի որոշումը` սկսել Իրանի` որպես լիիրավ մասնակից կազմակերպություն մուտքի ընթացակարգերը:

Իրանը, նշել է նախարարը, արդեն կարող է մասնակցել ՇՀԿ-ի գործունեությանը, այդ թվում՝ Աֆղանստանի հարցով կոնտակտային խմբի ձեւաչափով: «Այս ձեւաչափի կարեւորությունն այժմ մեծանում է, եւ մենք շահագրգռված ենք այն արդյունավետ օգտագործել: Եւ ՇՀԿ-ի աշխատանքի մյուս բոլոր ոլորտներն էլ` անվտանգությունը, ահաբեկչության, ծայրահեղականության, անջատողականության դեմ պայքարը, տնտեսական, տրանսպորտային կապերի ապահովումը, այդ ամենը լիովին համապատասխանում է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Իրանի շահերին»,- ամփոփել է Լավրովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ