News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱԽ քարտուղարն այսօր իր հարցազրույցում պատասխանելով հարցին, թե Արցախի կարգավիճակի հարցում արդյոք Հայաստանն ունի կարմիր գիծ, պատասխանել է՝ ոչ, կարգավիճակի հարցը առանց սահմանափակումների է. ի՞նչ է ուզեցել ասել ԱԽ քարտուղարը, որ Արցախը կարող է որեւէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմո՞ւմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լիտվայում իր արած հայտարարությանը, թե բանակցային գործընթացը ֆեյք գործընթաց է համարել. «Բանակցային գործընթացը ֆեյք գործընթաց եմ անվանել այն պատճառով, որ այն եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ:

1998 թվականից Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցային սեղանից։ 1999 թվականին ՀՀ-ն ընդունել է կոնսենսուսի շրջանակներում Եվրոպայում անվտանգության խարտիան: Հաջորդը, երբ 2000-ականներին ՀՀ-ն ԼՂ հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել է, որ Մեղրիի շրջանը հանձնի Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացել է, որ ՀՀ-ն երեք քայլանի գործողությամբ ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացը անվանել եմ ֆեյք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, երբ Ադրբեջանը եւ մյուսները ասում են՝ տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ինքնորոշման սկզբունքը իրար չեն հակասում, եւ Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, դա ասում էր հիմնվելով 1998-1999 թվականների ՀՀ արտաքին քաղաքականության եւ կառավարության գործողությունների վրա:

«Այ դրա համար է, որ ասել եմ՝ զրոյական կետից է պետք սկսել բանակցային գործընթացը: Դրա համար է, որ ասել եմ՝ եկեք պարզաբանենք, թե մադրիդյան սկզբուքներն ինչ են նշանակում, արյդոք այդ սկզբունքներով հնարավոր է, որ Արցախն ստանա կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս: մենք պետք է առավելագույնս անենք ԼՂ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Կենաց ասելով չի, այս գործընթացում մենք սահմանափակված ենք այն փաստաթղսթերով եւ գործողություններով, որը ձեր քաղաքական ղեկավարի քվեարկությամբ ընդունվել է ՀՀ կողմից որպես միջազգային հարաբերությունների ընդունելի կանոն: Մենք դրանով սահմանափակված ենք եւ ամեն ինչ կանենք, որ այդ սահմանափակումները հաղթահարենք»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ