News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանն այնպիսի իրավական համակարգ ունենա, որը թույլ կտա բիզնեսին զարգանալ արդար միջավայրում։ Այս մասին հոկտեմբերի 7-ին, «Հայաստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ, ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում հետաքրքրություն կա տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի հարցում, ինչպիսին են խարդախությունը, հարկերի չվճարումը, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել տնտեսությանը։

Նա նշեց, որ այդպիսի հանցագործությունները բացասաբար են անդրադառնում նաեւ իրավական համակարգի վրա։

«Հույս ունենք, որ տնտեսական հարաբերություններում կորպորատիվ պատասխանատվության զարգացումը կօգնի Հայաստանի բիզնեսին ունենալ ավելի հուսալի իրավական մեխանիզմներ, բարձրացնել Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում։ Մեծ Բրիտանիան այս ոլորտում մեծ փորձ ունի։ Հայաստանը կարող է ուսումնասիրել դրանք եւ օգտվել դրանցից»,- ավելացրեց դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ