News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Google-ում չվերթների որոնումն էկոլոգիապես ավելի շահավետ է դարձել: Որոնման նոր գործառույթն օգտվողներին հայտնում է, թե որ չվերթներն են ածխածնի ավելի ցածր արտանետումներ ունենում, ինչը նրանց հնարավորություն է տալիս չվերթները ածխածնի արտանետումների հիման վրա ընտրել, հաղորդում է AP-ն:

Չվերթների պարզ որոնումը թույլ կտա գնահատել, թե քանի կիլոգրամ ածխաթթու գազ է թռիչքը սկզբից մինչեւ վերջ արտադրում: Օգտագործողները ցանկության դեպքում կարող են առաջնահերթություն տալ իրենց որոնումներին՝ ըստ արտանետումների, ինչպես նաեւ՝ ըստ գների: Միջինից ցածր արտանետումներ ունեցող չվերթները կանաչով են նշվում:

Google-ը հայտարարել է, որ գնահատականները իրենցից ներկայացնում են Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության տվյալների եւ ավիաընկերություններից ու այլ մատակարարներից ստացված տեղեկատվության համադրություն: Այս տվյալները կարող են ներառել օդանավի տարիքը, մոդելը եւ կազմաձեւը, արագությունը եւ թռիչքի բարձրությունը, եւ նրա ելակետի եւ նպատակակետի միջեւ հեռավորությունը:

Ըստ Google-ի՝ որոշ չվերթներ կարող են գնահատականներ չունենալ ինքնաթիռների տվյալների կամ այլ տեղեկությունների բացակայության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ