News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարին անցնում է զգալի գնաճի պայմաններում, որը ծայրահեղ բացասաբար է անդրադարձել Հայաստանի բնակչության մեծամասնության կյանքի որակի վրա:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ միջին կենսաթոշակը կազմել է 43,4 հազար դրամ: Այդ ցուցանիշն առ այսօր չի փոփոխվել: Օգոստոսին ամսական միջին աշխատավարձը կազմել է, պաշտոնական տվյալներով, շուրջ 201,7 հազար դրամ, եւ տարվա ընթացքում աճել 6 տոկոսով: Միեւնույն ժամանակ նույն ամսում գնաճը հասել է 8,8 տոկոսի: Արդյունքում իրական աշխատավարձն անկել է 2,6 տոկոսով, իսկ կենսաթոշակը՝ 8,8 տոկոսով:

Ի դեպ, մեր բազմաթիվ քաղաքացիներ համարում են, որ իրականում աշխատավարձն ավելի ցածր է, իսկ գնաճն ավելի բարձր, քան պաշտոնական տվյալներն են: Աշխատավարձի վերաբերյալ նրանց եզրակացությունները բավականին օբյեկտիվ են՝ ելնելով սեփական փորձից: Դե իսկ ներկայիս գներին սպառողները բախվում են մթերային խանութներում ու սուպերմարկետներում:

Օգոստոսի դրությամբ սննդամթերքը (այդ թվում՝ ոչ ալկոհոլային խմիչքները) միջինում 15 տոկոսով ավելի թանկ են, քան անցած տարի: Հենց դա է որոշիչ գործոնը, որը հանգեցրել է կենսաթոշակառուների եւ շարքային աշխատողների սպառողունակության, բառացիորեն, անկմանը: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց աղքատիկ ընտանեկան բյուջեն ծախսում են հենց մատչելի սննդամթերքի ու կոմունալ ծախսերը մարելու վրա: Թանկարժեք ապրանքների ու ծառայությունների համար (որոնց գներն օգտագործվում են հնաճը հաշվելիս) նրանց փողը պարզապես բավարար չէ:

Սակայն կա քաղաքացիների կատեգորիա, որոնց կյանքի որակի վրա գնաճն առանձնապես չի ազդել: Հնարավոր է, մասամբ նաեւ նպաստել է նրանց անձնական եկամտի ավելացմանը: Որպես ապացույց բերենք հանրապետության կոմերցիոն բանկերում քաղաքացիների ներդրումների մասին տվյալները:

Կոմերցիոն բանկերում ներդրումների մասին պաշտոնական տեղեկատվության մեջ կա «տնային տնտեսություն» հասկացությունը: Ընթացիկ տարվա օգոստոսի դրությամբ, տնային տնտեսությունների ներդրումների ուղիղ կեսը (ավելի ստույգ՝ 50,6 տոկոսը) արտարժույթ է:

Հրատապ ներդրումները կարելի է հաշվել դրամական կապիտալով, որը բավականաչափ տարեկան եկամուտ է ապահովում: Այս հոդվածի շրջանակում հատուկ հետաքրքրության են արժանի տնային տնտեսությունների արտարժութային ներդրումները: Պաշտոնական հրապարակումներում դրանք ներկայացվում են դրամով փախանակված: Դրանց դինամիկան, ըստ ընթացիկ տարվա տվյալների, բավականին հետաքրքրական է (տես ներոնշյալ գրաֆիկը):

Հունիս-հուլիսին արտարժութային ավանդների թիվը (դրամերով փոխանակված) կրճատվեց՝ ի տարբերություն մայիսի ցուցանիշների: Սակայն խուճապի համար հիմքեր չկան: Այդ անկման պատճառը կապված է համաշխարհային տարադրամի՝ ԱՄՆ դոլարի ու եվրոյի արժեքի հետ: Նկատենք, որ արտարժույթով ավանդների ճնշող մեծամասնությունը կատարվում է ԱՄՆ դոլարով:

Նախ նշենք, որ եկամտի տեսանկյունից ավանդներն ավելի շահավետ են դրամով, քան ԱՄՆ դոլարով: Այսպես, օգոստոսին դրամով ավանդների միջին տարեկան եկամուտը (1 տարի եւ բարձր ժամկետով) կազմել է 9,85 տոկոս, իսկ դոլարով՝ «ընդամենը» 4,23 տոկոս: Տարբերությունը զգալի է՝ ավելի քան 5,6 տոկոս: Սակայն «տնային տնտեսությունների» մի մասը, այնուամենայնիվ, գերադասում է արտարժույթով խնայողությունները:

Այսպիսով, ինչպես երեւում է ներքոնշյալ գրաֆիկից, հաշվետու ութ ամիսների ընթացքում որեւէ անկում տեղի չի ունեցել: Գրաֆիկի առանձին տողով ցուցադրված է Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի դինամիկան: Հունիս-հուլիսին հենց ԱՄՆ դոլարի «թուլացումը» մեխանիկորեն հանգեցրեց վերոնշյալ անկմանը՝ այդ ամիսների ընթացքում հրատապ ոչ արտարժութային (դրամային) ներդրումներին:

Օգոստոսին, ի տարբերություն հունվարի, «տնային տնտեսությունների» արտարժութային ավանդների թիվն ավելացավ 165,8 միլիոն դոլարով կամ 13,7 տոկոսով: Դա հաստատում է մեր ենթադրությունը, որ մեր հասարակության որոշ շրջանակների ֆինանսական դրությունը փոխվեց, անգամ ամրապնդվեց:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ